ՌԴ հետախուզությունը իսլամիստ գրոհայիններին գաղտնի վարձատրել է Աֆղանստանում ամերիկացի զինվորների սպանության համար․ Թրամփն ի պատասխան ոչինչ չի ձեռնարկել. New York Times

13:50 • 27.06.20

ՌԴ ռազմական հետախուզության ստորաբաժանումներից մեկը գաղտնի վարձատրել է «Թալիբան» շարժման հետ կապված գրոհայիններին՝ Աֆղանստանում ամերիկյան և կոալիցիոն ուժերի ներկայացուցիչներին սպանելու համար, ասված է New York Times-ի սենսացիոն հոդվածում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այդ մասին տեղեկացվել է մի քանի ամիս առաջ, սակայն ոչ մի ակնհայտ գործողություն չի ձեռնարկել, հաղորդել է թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Աղբյուրը մանրամասնում է, որ խոսքը ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության «29155 ստորաբաժանման» մասին է, որն «Արևմտյան զորքերի վրա հարձակումներ է նախաձեռնել և վճարել իսլամիստ գրոհայիններին Աֆղանստանում ամերիկյան և կոալիցիոն ուժերի ներկայացուցիչներին սպանելու համար»։

Նշվում է, որ այս հարցը դեռևս մարտին քննարկվել է Սպիտակ տան Ազգային Անվտանգության խորհրդում։

Ըստ պարբերականի՝ ի պատասխան ՌԴ գործողությունների՝ ամերիկացի քաղաքական գործիչները մշակել են պատասխան հարվածի մի քանի տարբերակ՝ դիվանագիտական ապտակից մինչև պատժամիջոցների սահմանում։ Սակայն իրազեկ աղբյուրների տվյալներով՝ Սպիտակ տունը մինչ օրս ոչ մի որոշում չի կայացրել։

Նյութի հրապարակումից հետո ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը հերքել է մեղադրանքները՝ New York Times-ին մեղադրելով կեղծ լուրերի և ապատեղեկատվության տարածման համար և հայտարարել, որ այդ հոդվածը սպառնալիքի տակ է դրել Միացյալ Նահանգներում և Միացյալ Թագավորությունում ռուսական դեսպանատների աշխատանքը։

The Russian embassy in the United States fiercely denied the allegations in a Twitter thread on Friday night