Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի օբյեկտների ուղղությամբ

02:15 • 27.06.20

Իսրայելական կործանիչները հարվածներ են հասցրել Գազայի հարավային հատվածում տեղակայված ՀԱՄԱՍ-ի օբյեկտների ուղղությամբ՝ ի պատասխան հրթիռակոծության: Այս մասին հայտնում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը:

«Երեկոյան Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ 2 հրթիռ է հարձակվել: Դրան ի պատասխան՝ ՑԱԽԱԼ-ի կործանիչները հարվածներ են հասցրել Գազայի հարավային հատվածում տեղակայված ՀԱՄԱՍ-ի թիրախավորված օբյեկտների ուղղությամբ»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ նշվում է հաղորդագրությունում:

Նշվում է, որ հարված է հասցվել հրթիռների արտադրությամբ զբաղվող կետում և զենքի գործարանում, որոնք պատկանում են ՀԱՄԱՍ-ին: