Ռուբիկ Հակոբյանը հրավիրվել էր ԱԱԾ (տեսանյութ)
Քաղաքագետ, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբիկ Հակոբյանը հրավիրվել է ԱԱԾ:
Ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում Ռուբիկ Հակոբյանն ասել էր, որ երեկ ՍԴ-ի դիմաց հայտարարություն է արել, թե Նիկոլ Փաշինյանի դեմ պետք է պայքարել իր գործիքակազմով:
«ՍԴ-ի դիմաց ճեպազրույց ունեցա: Ասել էի, որ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից պետք է հեռացնենք այն գործիքակազմով, որով նա զավթեց իշխանությունը: Այսինքն՝ ԱԱԾ հրավիրվելս կապված է իմ երեկվա արտահայտած որոշ մտքերի հետ»,- ասել էր նա:










