8 միլիոն դոլարով վաճառվել է աշխարհի ամենաթանկ գրիչը (լուսանկար)

17:20 • 27.06.20

Շանհայի աճուրդի տներից մեկը վերջերս 8 միլիոն դոլարով Tibaldi բրենդին պատկանող մի գրիչ է վաճառել, որն ամբողջ աշխարհում եզակի է իր տեսակի մեջ․ այն ներկայում աշխարհի ամենաթանկ գրիչն է համարվում, հայտնում է luxurylaunches.com կայքը։

Աղբյուրը մանրամասնում է, որ թանկարժեք զարդի նմանվող այս գրիչը Fulgor Nocturnus (գիշերային շքեղություն) անունն ունի։ Գրիչի յուրահատկություններից մեկն այն է, որ ստեղծվել է ոսկե հատման (Phi) հարաբերությամբ, այսինքն գրչի գլխիկի և փակված վիճակում գլանակի երկարությունը հավասար է 1.618-ի։

Գրիչն ընդհանուր պատված է 945 սև ադամանդով և 123 սուտակով, ամբողջովին ստեղծված է թանկարժեք նյութից, իսկ գլխածայրն առավել դիմացկունության համար պատված է ոսկով։