Օրինախախտ քաղաքացիներին բանտարկության երկար տարիներ կսպասեն. Թրամփը ստորագրել է հուշարձանների պահպանության մասին հրամանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հուշարձանների պահպանության մասին հրամանը: Այս մասին այսօր նա գրել է թվիթերյան իր էջում:
«Քիչ առաջ պատիվ ունեցա ստորագրել ամերիկյան հուշարձանների, հուշահամալիրների, արձանների պահպանության և հանցավոր բռնությանը հակազդելու մասին գործադիր հրամանը»,- պարզաբանել է ամերիկացի առաջնորդը:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, համաձայն փաստաթղթի, քաղաքացիներին, որոնք կիրականացնեն «Մեծ Երկրի դեմ ապօրինի գործողություններ»,- բանտարկության երկար տարիներ կսպասեն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է մինչև շաբաթվա վերջ հուշարձանների պահպանության մասին հրաման ստորագրել: Բացի դա, նա սպառնացել էր 10-ամյա ազատազրկմամբ ԱՄՆ 7-րդ նախագահ Էնդրյու Ջեքսոնի արձանի նկատմամբ վանդալիզմի, ինչպես նաև Վաշինգտոնում Սուրբ Հովհաննես եկեղեցին վնասելու համար:










