ԱՄՆ-ում 3 մարդ է մահացել ձեռքերի համար նախատեսված հակաբակտերիալ նյութ խմելուց հետո
Ամերիկյան Նյու Մեքսիկո նահանգում 3 մարդ է մահացել ձեռքերի համար նախատեսված հակաբակտերիակ նյութ խմելու պատճառով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով նահանգի առողջապահության դեպարտամենտին:
Բացի դա, 1 մարդ ընդմիշտ կուրացել է, իսկ ևս 3-ը գտնվում են կրիտիկական վիճակում: Պատճառ է դարձել մեթիլ սպիրտը, որի հիմքով էլ պատրաստված է եղել ախտահանիչ նյութը:
ԱՄՆ-ում կորոնավիրուսի ֆոնին հակաբակտերիալ գելերը լայն տարածում են գտել: Մարդիկ մշտապես դրանք իրենց հետ են վերցնում, գելերով տարաներ են տեղադրված խանութներում, բազմաթիվ հասարակական վայրերում:










