Կալիֆորնիայի առևտրի կենտրոններից մեկում հնչած կրակոցներից 2 մարդ է սպանվել
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հնչած կրակոցներից երկու մարդ է սպանվել, հայտնում է New York Times-ը:
Դեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 15:30-ին (Երևանի ժամանակով՝ 02:30)` Walmart առևտրային ցանցի տեսակավորման կենտրոնում: Ավելի վաղ Daily News-ը, հղում անելով տեղական իշխանություններում իր ունեցած աղբյուրին, հաղորդել է, որ Կալիֆորնիայի Ռեդ-Բլաֆֆ քաղաքում հնչած կրակոցների հետևանքով առնվազն 3 մարդ է վիրավորվել:
Կենտրոնի աշխատակիցներից մեկը պատմել է, որ միջադեպի ժամանակ մոտ 50-60 կրակոց է լսել:










