Ռուսաստանում անհայտ անձինք կրակ են բացել ավտոմեքենայի վրա. 2 մարդ հոսպիտալացվել է
Ռուսաստանում անհայտ անձինք կրակ են բացել ավտոմեքենայի վրա, հայտնում է РИА Новости-ն:
Գործակալությունը, հղում անելով ուժային կառույցների իր աղբյուրին, հաղորդում է, որ միջադեպի հետևանքով երկու մարդ վիրավորվել է, որոնց տեղափոխել են հիվանդանոց և բուժօգնություն ցուցաբերել:
Դեպքը տեղի է ունեցել Ինգուշեթիայի Հանրապետության Նազրանովի շրջանում:
Հուլիսի 1-ին կրկին Ինգուշեթիայում նման մեկ այլ դեպք էր գրանցվել, սակայն՝ մահվան ելքով: Սոցցանցերում տեսանյութ էր հայտնվել, թե ինչպես է անհայտ անձն ավտոմատից կրակահերթ արձակում և սպանում մեկ անձի:










