Վարդենիսում անհայտ անձը կրակոցներ է արձակել տուն բարձրացող քաղաքացու ուղղությամբ, հայտնաբերվել է կրակված 19 պարկուճ. Ոստիկանություն
Հունիսի 28-ին ժամը 00.05-ին հաղորդում ենք ստացել, որ հունիսի 27-ին ժ.23.50-ին հրազենային վիրավորում ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 1995թ. ծնված Թորգոմ Հ-ն:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին Ոստիկանությունինց և նշեցին, որ դեպքը տեղի է է ունեցել Վարդենիսում: Այսպիսով մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ հունիսի 27-ին ժամը 23.35-ի սահմաններում անհայտ անձը կրակոցներ է արձակել Չարենցի փողոցի 20 Ա շենքի 1-ին մուտքի աստիճաններով տուն բարձրացող Թորգոմ Հ-ի ուղղությամբ՝ նրա մարմնի տարբեր մասերում պատճառելով հրազենային վնասվածքներ:
Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված 19 պարկուճ, իսկ շքամուտքում՝ արնանման հետքեր, պատերի վրա՝ կրակոցի հետքեր:
Թորգոմ Հ-ն ստացած մարմնական վնասվածքներից նույն օրը ժ.04.00-ի սահմաններում գիտակցության չգալով մահացել է:
Նշանակվել են փորձաքննություններ. հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:










