Վարդենիսի տներից մեկի խորդանոցում 41-ամյա քաղաքացի է ինքնասպանություն գործել․ խոհանոցի սեղանին թողել է գրություն. ոստիկանություն
Հունիսի 27-ին ժամը 08.30-ին հիվանդանոցից hաղորդում է ստացվել, որ նույն օրը ժ.07.30-ին շտապ օգնության խումբը կանչով մեկնել է Վարդենիս քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկը, որտեղ արձանագրվել է բնակիչներից 1979թ. ծնված տղամարդու կենսաբանական մահ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին ոստիկանությունից:
Այսպիսով Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ վերջինս տանը հարակից խորդանոցում, թելից գործված պարանով առաստաղի երկաթյա ամրանից կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել, որի վերաբերյալ խոհանոցի սեղանին թողել է գրություն:
Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:










