Երևանի քաղաքապետարանում արտահերթ խորհրդակցություն է հրավիրվել, քննարկվել են մի շարք հրատապ և պլանային խնդիրներ. Հայկ Մարության

18:39 • 28.06.20

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ քաղաքապետարանում հրավիրվել է արտահերթ խորհրդակցություն:

«Արտահերթ խորհրդակցություն՝ փոխքաղաքապետերի և վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ:

Քննարկել ենք քաղաքային տնտեսությանը վերաբերող մի շարք հրատապ ու պլանային խնդիրներ, մասնավորապես, կորոնավիրուսային համավարակի պայմաններում աշխատանքի կազմակերպմանը վերաբերող հարցեր»,- գրել է նա: