Իրաքի արևելքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հարձակման ընթացքում ոստիկաններ են սպանվել
Իրաքի արևելյան Դիյալա նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հարձակման հետևանքով ամենաքիչը 4 ոստիկան է զոհվել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Baghdadtoday իրաքյան պորտալին:
Պորտալի աղբյուրի տեղեկություններով հունիսի 27-ի երեկոյան Աբու Խանազիր գյուղում տեղակայված հսկիչ անցագրային կետի վրա կատարված հարձակման հետևանքով 4 ոստիկան է մահացել, ևս երկուսը վիրավորվել են:
2017թ․ վերջում Իրաքի իշխանությունները հայտարարել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ տարած հաղթանակի մասին, սակայն իրաքյան բանակը միջազգային կոալիցիայի աջակցությամբ շարունակում է ահաբեկչական քնած օջախների հայտնաբերումն ու ոչնչացումը:










