ԱՄՆ-ում ոստիկանները բռնել են քաղաքում 4 օր զբոսնող կատվառյուծին (տեսանյութ, լուսանկար)
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում ոստիկանները բռնել են 4 օր քաղաքում զբոսնող կատվառյուծի: Այս մասին տեղեկացնում է upi.com կայքը:
4 օր անընդմեջ Կալիֆորնիայի Մոնրովիա քաղաքի բնակիչները զանգահարում էին ոստիկանական բաժանմունք` բողոքելով, որ քաղաքում կատվառյուծ է զբոսնում: Նրանք կենդանուն տեսել էին քաղաքի տարբեր թաղամասերում:
Մին քաղաքացի տեղեկացրել է, որ կատվառյուծը իր տան մոտակայքում է:
Սպաները եկել են քաղաքացու տան մոտակայք և կարողացել են հատուկ զենքի միջոցով քնեցնել կատվառյուծին:
Կենդանուն տեղավորել են մեքենայում, քաղաքից դուրս են հանել, արթնացրել և բաց են թողել:











