ԱՄՆ պետքարտուղարը Չինաստանին մեղադրել է «կայսերական» հավակնությունների համար
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ չի կարելի թույլ տալ Չինաստանին Հարավչինական ծովի ջրերին վերավերվել որպես իր «կայսրության» մի մասը և խոստացել է մոտակա ժամանակներս հայտարարություն անել այդ մասին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Չի կարելի թույլ տալ Չինաստանին Հարավչինական ծովի ջրերին վերավերվել որպես իր շովային կայսրության մի մասը: Այդ մասին մոտակա ժամանակներս մենք ավելի շատ տեղեկություն կունենանք»,-հայտարարել է Պոմպեոն:
Բացի այդ, Պոմպեոն նշել է, որ «ԱՄՆ-ն ողջունում է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի անդամ երկրների ղեկավարների մտադրությունը Հարավչինական ծովում վեճերը միջազգային իրավունքի, այդ թվում ՄԱԿ-ի ծովային իրավունքի կոնվենցիայի նորմերին համապատասխան լուծելու մտադրությունը:
Հունիսի 26-ին Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիան տեսակոնֆերանսի ձևաչափով անցած 36-րդ գագաթնաժողովի ժամանակ համատեղ հայտարարություն է ընդունել: Փաստաթղթում անդամ երկրները լուրջ անհանգստություն են հայտնել Հարավչինական ծովում աճող լարվածության վերաբերյալ: Գագաթնաժողովի մասնակիցները կոչ են արել բոլոր վեճերը լուշել միջազգային իրավունքի հիման վրա:
Տասնամյակներ շարունակ Չինաստանը վիճարկում է խաղաղօվկիանոսյան Ասիայի տարածաշրջանի մի շարք երկրների հետ` Հարավային Չինաստանի ծովում գտնվող մի քանի կղզիների տարածքային պատկանելիության վերաբերյալ, որոնց տարածքներում հայտնաբերվել են զգալի չափով ածխաջրածինային պաշարներ: Խոսքը նախևառաջ գնում է Սիշա արշիպելագի, Նանշա և Խուանյան կղզիների մասին: Վեճում այս կամ այն չափով ներգրավված են Վիետնամը, Բրունեյը, Մալայզիան և Ֆիլիպինները:










