ԱՀԿ-ն հաշվարկել է, թե որքան գումար է անհրաժեշտ կորնավիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութ ստանալու համար
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և միջազգային գործընկերները հայտարարել են, որ հաջորդ տարվա ընթացքում «Քովիդ-19»-ի դեմ արդյունավետ և հասանելի պատվաստանյութ մշակելու համար ավելի քան 31 մլրդ դոլար անհրաժեշտ կլինի: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՄԱԿ-ի կայքում:
«Հաջորդ 12 ամսիների ընթացքում ավելի քան 31 մլրդ դոլար կպահանջվի դեղամիջոցների մշակման համար, որոնք արդյունավետ կլինեն կորոնավիրուսի դեմ»,- ասվում է հայտարարության մեջ:
ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի խոսքով՝ աշխարհում ներկա պահին 200 հավանական պատվաստանյութ են մշակում և փորձարկում:
ԱՀԿ գլխավոր գիտաշխատողը հայտնել է, որ արդյունավետ պատվաստանյութի մշակման և արտադրության գործընթացը մինչև տաս տարի ժամկետ է պահանջում, սակայն ներկայիս պայմաններում ԱՀԿ-ն դրա համար 12, առավելագույնը 18 ամիս է հատկացնում:










