Արմեն Սարգսյանը ստորագրել է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը և կից օրենքների փաթեթը

17:37 • 29.06.20

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 29-ին ստորագրել է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Նշենք, որ օրենքով սահմանվում են անկանխիկ եղանակով կենսաթոշակի վճարման դեպքերն ու կարգը: