Դուք չքվելու եք շատ արագ, իսկ հավատն ու վստահությունն իշխանության նկատմամբ մենք վերականգնելու ենք ժողովրդին արժանի նոր իշխանության ձևավորմամբ. Արսեն Բաբայանը՝ իշխանության ներկայացուցիչներին

09:55 • 29.06.20

«Հայրենիք» կուսակցության անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով իշխանության ներկայացուցչիների՝ հակահամաճարակային կանոնների պահպանման վերաբերյալ կոչերին և իրենց կողմից դրանց չհետևելուն:

«Ասում եք` ժողովուրդ ջան, ինքնակամ լոքդաուն ենք անում: Սրճարան մի գնացեք, այլապես այս վիճակից երբեք դուրս չենք գալու»,- գրել է նա և հավելել, որ այդ ամենի ֆոնին ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը Հրաչ Հակոբյանի հետ շրջում է սրճարանից սրճարան:

«Ասում եք` ժողովուրդ, ՀԴՄ տպեք: Ով ՀԴՄ չի տպում նա բանակից է գողանում:

Բայց ձեր վարչապետի աշխատակազմի ղեկավարի ակումբում տևական ժամանակ է ՀԴՄ չեն տպում:

Դուք իսկապե՞ս ուզում եք, որ ձեզ լուրջ ընդունեն: Դուք իսկապե՞ս կարծում եք, թե 70 տոկոսի վստահությունն ունեք:

Դուք կործանել եք ամեն բան: Դուք չարաշահել եք ձեր վստահությունը: Դուք գողացել եք ժողովրդի հավատն ապագայի նկատմամբ:

Դուք չքվելու եք շատ արագ, իսկ հավատն ու վստահությունն իշխանության նկատմամբ մենք վերականգնելու ենք ժողովրդին արժանի նոր իշխանության ձևավորմամբ»,- գրել է Բաբայանը: