ՀՀ ԶՈՒ 4-րդ զորամիավորումում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք

18:35 • 29.06.20

Հաստիքային զենքի կիրառման ունակությունների կատարելագործման և կրակի վարման հմտությունների ամրապնդման նպատակով հունիսի 26-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրաձգա­րանում զինծառայողների հետ անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Բացազատված ուսումնական կետերում զինծառայողները ևս մեկ անգամ հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ,  հանձնել կրակային պատրաստության ստուգարքներ։