Երեւանի Քանաքեռ-Զեյթուն թաղամասի Ռուբինյանց 15/5 հասցեում գործող «Երեւան Սիթի» սուպերմարկետի գործունեությունը կասեցված է․ ԱԱՏՄ

10:41 • 29.06.20

Երեւանի Քանաքեռ-Զեյթուն թաղամասի Ռուբինյանց 15/5 հասցեում գործող «Երեւան Սիթի» սուպերմարկետի գործունեությունը կասեցված է։ Այս մասին տեղեկացնում է ԱԱՏՄ մամուլի ծառայությունը։

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն այստեղ ՀՀ պարետի սահմանած անվտանգության նորմերի խախտումներ է արձանագրել։