Արայիկ Հարությունյանը Արցախի թեմի առաջնորդի և պաշտպանության նախարարի հետ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել անհայտ կորած հայրենակիցների հիշատակը հավերժացնող հուշարձանին
Հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ՝ այսօր Արցախի թեմի առաջնորդի, պաշտպանության նախարարի և անհայտ կորած մեր հայրենակիցների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպության անդամների հետ այցելել եմ Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել նրանց հիշատակը հավերժացնող հուշարձանին: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Արայիկ Հարությունյանը:
«Պատերազմի ընթացքում անհայտ կորած մեր բազմաթիվ հայրենակիցների ճակատագիրն առ այսօր անհայտ է մնում: Իշխանություններն այս առումով կշարունակեն բոլոր ջանքերի գործադրումը շոշափելի արդյունքի հասնելու նպատակով»,- գրել է նա:










