Հոնկոնգի ոստիկանությունը բողոքի ակցիայի ավելի քան 50 մասնակցի է բերման ենթարկել (լուսանկարներ)

10:38 • 29.06.20

Չինաստանի հատուկ վարչական շրջան Հոնկոնգում ոստիկանությունը կիրակի բերման է ենթարկել Մոնգկոկի շրջանում անցկացված բողոքի ակցիայի 53 մասնակցի, ասվում է ոստիկանության կայքում տեղադրված հայտարարության մեջ, գրում է The Guardian-ը։

Իրավապահների փոխանցմամբ՝ ակցիայի մասնակիցները փակել են ճանապարհները, վանկարկել կարգախոսներ և խախտել կարգուկանոնը։ Չնայած նախազգուշացումներին՝ մի շարք ցուցարարներ հրաժարվել են լքել տարածքը և շարունակում են բողոքի ցույցերը։ Դանդաս փողոցի շրջանում ցույցի մասնակիցները փորձել են հետ մղել ոստիկաններին, ի պատասխան նրանք օգտագործել են պղպեղային գազ:

«Ոստիկանությունն անօրինական հավաքին մասնակցելու համար բերման է ենթարկել 53 մարդու՝ 41 տղամարդու և 12 կնոջ»,- նշվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Չինաստանի խորհրդարանում մայիսի 28-ին սկսվել են երկրի հատուկ վարչական շրջանի կարգավիճակ ունեցող Հոնկոնգում ազգային անվտանգության ապահովմանն ուղղված օրինագծի քննարկումները։ Օրինագծի համաձայն` կընդլայնվեն պաշտոնական Պեկինի՝ հատուկ վարչական շրջանի ներքին գործերին միջամտելու հնարավորությունները։

 

Dozens arrested during Hong Kong national security law protest ...Dozens arrested in Hong Kong | The Daily StarDozens arrested amid Hong Kong protests against proposed security ...Dozens arrested amid Hong Kong protests against proposed security law