«Հիսուսը Մերձավոր Արևելքից էր, նա սպիտակամորթ չէր»․ Անգլիկան եկեղեցու հոգևոր առաջնորդը կոչ է արել Քրիստոսի «համընդհանուր» կերպար ստեղծել
Անգլիկան եկեղեցու հոգևոր առաջնորդ, Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին իր թվիթերյան էջում գրառում է կատարել՝ հետևորդներին հիշեցնելով, որ «Հիսուս Քրիստոսը սպիտակամորթ չէր»։
«Հիսուսը Մերձավոր Արևելքից էր, նա սպիտակամորթ չէր։ Կարևոր է հիշել դա»,- հայտարարել է Անգլիկան եկեղեցու հոգևոր առաջնորդը՝ հավելելով, որ «Աստված համընդհանուր է»։
Հրապարակելով «սևամորթ» Քրիստոսի իր սիրելի լուսանկարները՝ արքեպիսկոպոսը կոչ է արել օգտատերերին հրապարակել իրենց սիրելի լուսանկարները։
Ավելի վաղ BBC Radio 4 ծրագրում արքեպիսկոպոսն ասել էր, որ չի ցանկանում «հրաժարվել» անցյալից, սակայն պետք է առաջարկել Քրիստոսի «համընդհանուր» կերպար։
Նշենք, որ արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին նման առաջարկ է հնչեցրել ԱՄՆ-ում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո երկրում և աշխարհի տարբեր ծայրերում սկսված բողոքի ցույցերի ֆոնին։










