Կիմ Չեն Ընը ստվերային կարտել է գլխավորում, որը պատասխանատու է զենքի առքուվաճառքի, թմրանյութերի մաքսանենգության համար․ The New York Post
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ստվերային կարտել է գլխավորում, որը պատասխանատու է զենքի առքուվաճառքի, թմրանյութերի մաքսանենգության և զենքի ապօրինի շրջանառության համար, գրում է The New York Post-ը։
Պարբերականը գրում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը միլիոնավոր դոլարներ է վաստակում Office 39 գաղտնի կազմակերպության գործունեության շնորհիվ։ Փորձագետները կարծում են, որ ստվերային կարտելը ստեղծվել է 1974 թվականին՝ Կիմ Չեն Ընի հոր կողմից։
ԱՄՆ բանակի հատուկ նշանակության ջոկատի նախկին գնդապետ և Հյուսիսային Կորեայի հարցերով փորձագետ Դևիդ Մաքսվելը The New York Post-ին պատմել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի եկամտի հիմնական աղբյուրը Office 39-ն է։
Իսկ Նյու Յորքի Park Strategies-ի Ասիայի հարցերով մասնագետ Շոն Քինգը թերթին ասել է. «Նրանց ընտանիքը կազմակերպված հանցավոր ընտանիք է, որոնք քողարկվում են երկրի առաջնորդների պաշտոնի ներքո»։










