Վարակակիրների թվերը ցույց են տալիս, որ որքան հնարավոր է քամահրական վերբերմունք ենք ցույց տալիս հակահամաճարակային կանոններին. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Արդեն 433 մարդու կյանք է խլել կորոնավիրուսը Հայաստանում և այդ պրոցեսը շարունակվում է, մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ հակահամաճարակային կանոն չպահելու հետևանքով կարող է մեծ հավանականությամբ ինչ-որ մեկի դատապարտում է մահվան: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ ի հեճուկս հակահամաճարակային շարժում սկսելու, բազմաթիվ հայրենակիցներ պրոհամաճարակային վարքագիծ են դրսևորում:
«Սա չեմ ասում, որպեսզի որևէ մեկին մեղադրեմ այս ամենի համար, ես հարկ եմ համարում ընդգծել, որ մեր թվերը ցույց են տալիս, որ բոլորս որտեղ, ինչքան և ինչպես կարողացել ենք քամահարական վերաբերմունք ենք ցուցաբերում հակահամաճարակային կանոնների նկատմամբ: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուրս՝ ինձանից սկսած կարիք ունենք մեր հակահամաճարակային վարքագիծը ռեստարտի ենթարկելու, հակառակ դեպքում չենք կարողանալու այս իրավիճակը հաղթահարել:
Այսօրվա մեր հիվանդության մասշտաբը թույլ է տալիս ասելու, որ բոլորս ինչ-որ բան այնպես չենք արել և մենք ռեստարտի, կարգապահության ներդրման անհրաժեշտության կարիք ունենք»,-ասաց նա և նշեց, որ ինքներս մեզ պետք է վերաբերվենք վարակակրի և դիմացինին ևս պետք է վերաբերվենք վարակակրի:
«Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ մենք համաճարակի հաղթահարման լավագույն սցենարը սոցիալական համերաշխության տրամաբանությամբ հանրային կարգապահության ավելացումն է, որի արդյունքում տնտեսական դժվարությունները կհաղթահարենք հնարավոր լավագույն սցենարով: Եթե մենք լոքդաուն անենք և դա պատճաշ ձևով չպահպանվի, դա մեր տնտեսության համար կունենա երկարաժամկետ և աղետալի հետևանքներ»,-ասաց նա:
Վարչապետը հայտնեց, որ այսօր ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 123 հիվանդ և ծանր վիճակում է գտնվում 529 հիվանդ և 1739 հիվանդի մոտ կա թոքաբորբ, ինչը նշանակում է, որ նրանց վիճակը կարող է դառնալ ծանր կամ ծայրահեղ ծանր: Այս վիճակագրության հեղինակը մենք ենք բոլորս և մենք կարող ենք փոխել այս վիճակագրությունը: Մենք դա կարող ենք անել և մեզանից յուրաքանչյուրից պահանջվում է մեր անհատական ջանքը»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։










