Անհայտ անձինք փորձել են հրդեհել Բունդեսթագի շենքը (լուսանկարներ)

18:42 • 29.06.20

Բեռլինում անհայտ անձինք գիշերը փորձել են հրդեհել Բունդեսթագի շենքը: Այս մասին հունիսի 29-ին հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով գերմանական աղբյուրին:

Ինչպես հաղորդվում է, երկուշաբթի գիշեր փորձ է ձեռնարկվել հրդեհելու Ռեյխստագի շենքը: Անհայտ անձինք 00:30-ի սահմաններում դյուրավառ հեղուկ են լցրել շենքի արևելյան կողմում պատուհանի փոխարեն տեղադրված փայտաթեփից տախտակի վրա և այրել են այն:

Հրդեհի մարման աշխատանքները հաջողվել է ավարտել կես ժամվա ընթաքում: Քանի որ շենքը գտնվում է հատուկ հսկողության տակ, 50 հրշեջ է կանչվել դեպքի վայր:  

Բեռլինյան ոստիկանությունը օպերատիվ կերպով ժամանել է դեպքի վայր, սակայն հանցագործները հասցրել էին թաքնվել: Դեռևս հայտնի չէ, թե արդյոք տեսահսկման համակարգը ֆիքսել է նրանց, թե ոչ: Դաշնային ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում:/