Ղրղզստանի բնակիչները «խոսքի ազատությունը սահմանափակող» օրինագծի դեմ բողոքի ցույցի են դուրս եկել (լուսանկարներ, տեսանյութ)

15:07 • 29.06.20

Ղրղզստանի քաղաքացիները խորհրդարանի հավանությանն արժանացած «Տեղեկատվության մանիպուլյացիայի մասին» օրինագծի դեմ բողոքի ակցիայի են դուրս եկել․ նրանց կարծիքով՝ օրենքի՝ ուժի մեջ մտնելու պարագայում այն կարող է լուրջ վնաս հասցնել խոսքի ազատությանը։ Ցույցի մասնակիցները նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին խնդրում են օրինագծի նկատմամբ վետո կիրառել, գրում է eadaily.com կայքը։

Օրինագծում նշվում է, որ իշխանությունները կարող են մինչդատական կարգով դադարեցնել այն վեբկայքերի աշխատանքը, որոնք կեղծ կամ ոչ հավաստի տեղեկատվություն պարունակող հրապարակումներ կանեն։ Ղրղզստանի քաղաքացիները սա գրաքննություն և խոսքի ազատությանն ուղղված սպառնալիք են համարում։

Խորհրդարանն այս սկանդալային օրինագծին հավանություն է տվել նախորդ շաբաթ՝ հունիսի 25-ին։ Ցույցի մասնակիցները հայտարարում են, որ պատգամավորները քվեարկել են նաև իրենց բացակա գործընկերների փոխարեն, ուստի և պահանջում են նման խախտումներ թույլ տված անձանց պատասխանատվության ենթարկել։  

Հավաքվածները երկու դիմում են գրել։ Առաջինն ուղղված է նախագահին, որով պահանջում են փաստաթղթի նկատմամբ վետո սահմանել։ Երկրորդ դիմումը հասցագրված է Ազգային անվտանգության պետական կոմիտեին, դատախազաությանը․ ցուցարարները խնդրում են ստուգել խորհրդարանում օրինագծի քվեարկության օրինականությունը։

Հունիսի 25-ից ի վեր բողոքի ցույցերը՝ լուսանկարներով.

В Бишкеке проходит митинг в поддержку свободы слова: Яндекс.Новости