BMW-ն իր լոգոտիպը «ծիածանագույն է ներկել»

17:48 • 29.06.20

Գերմանական BMW ավտոբրենդը հաջակցություն ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանության իր լոգոտիպը «ծիածանագույն է ներկել»․ լուսանկարը հրապարակվել է ընկերության ֆեյսբուքյան օգտահաշվում։

Հրապարակված լուսանկարում կապույտ և սպիտակ եռանկյունները շրջապատող նախկին մոխրագույն շրջանակն այժմ փոխարինվել է ծիածանի գույներով տարբերակով։ Լուսանկարին կից նկարագրության մեջ ընկերությունը կոչ է արել օգտատերերին հարգալից վերաբերմունք ցուցաբերել ընկերության որոշման նկատմամբ։

«BMW-ում մենք բազմազանությամբ ենք ապրում, հավատում ենք բաց մշակույթին, որում մարդու ծագման, մաշկի գույնի, ազգության, սեռի, կրոնի, հաշմանդամության կամ տարիքի վրա հիմնված որևէ խտրականության կամ արտոնությունների տեղ չկա»,- ասվում է հրապարակման մեջ։

Հայտնի է, որ ընկերությունը նման որոշում է կայացրել Նույնասեռականների իրավունքների պաշտպանության ամսվա առիթով, որն ամեն տարի ԱՄՆ-ում տոնում են հունիսին։ Այս ամսաթիվն ընտրվել է 1969 թվականին Նյու Յորքում սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումների հետ կապված։