ԱՀԿ-ում մեկնաբանել են լուրերն առ այն, թե 5G ցանցը նոր տեսակի կորոնավիրուս է տարածում
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ադրբեջանական ներկայացուցչությունը մեկնաբանել է լուրերն առ այն, թե 5G ցանցը նոր տեսակի կորոնավիրուս է տարածում, փոխանցում է minval.az կայքը։
Ներկայացուցչությունից հայտնել են, որ COVID-19 վիրուսը տարածվում է շնչառական կաթիլների միջոցով, որոնք արձակվում են վարակված անձից նրա հազի, փռշտալու կամ խոսելու ժամանակ:
Նշվում է, որ մարդիկ նաև կարող են վարակվել աղտոտված մակերեսներին և հետո աչքերին, քթին, բերանին դիպչելու հետևանքով։










