Դատախազությունը բողոքարկել է դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ գործի վարույթը կարճելու որոշումը
Դատախազությունը բողոքարկել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի և նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճելու որոշումը: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանից:
Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով` պաշտոնեական կեղծիք կատարելու համար։
Նշենք, որ 2020 թվականի հունիսի 5-ին դատավոր Դավիթ Բալայանը հանցակազմի բացակայության հիմքով որոշել էր Դավիթ Գրիգորյանի և Գոռ Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և գործի վարույթը կարճել:










