Մոսկվայի բնակելի շենքերից մեկում գազի արտահոսքի հետևանքով 4 բնակարան է այրվել․ կա 7 տուժած (տեսանյութ, լուսանկարներ)
Մոսկվայի հյուսիս-արևելյան հատվածում գտնվող 5-հարկանի բնակելի շենքերից մեկում գազի արտահոսքի և պայթյունի հետևանքով 7 մարդ է տուժել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով մայրաքաղաքի արտակարգ ծառայությունների ներկայացուցչին։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մոսկվայի Պրոխոդչիկով փողոցի վրա գտնվող շենքերից մեկի երրորդ հարկում գազի արտահոսքի հետևանքով տեղի ունեցած պայթյունից ընդհանուր մոտ 70 քառակուսի մետր տարածք զբաղեցնող 4 բնակարան է այրվել։ Դեպքի վայր ժամանած հրշեջ ծառայության աշխատակիցները տեղայնացրել են կրակը և մոտ 30 րոպե անց մարել այն։
«Ստուգված տեղեկությունների համաձայն՝ տուժել է 7 մարդ, մի կնոջ վիճակը գնահատվում է ծանր»,- նշել է գործակալության զրուցակիցը։
Ավելի ուշ РЕН ТВ-ն պայթյունի վայրից տեսանյութ է հրապարակել, որի կադրերում երևում է կրակն ու բնակարաններից դուրս եկող ծուխը։












