Պակիստանում ֆոնդային բորսայի վրա կատարված ահաբեկչական հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել (տեսանյութ, լուսանկարներ)

14:18 • 29.06.20

Պակիստանի Կարաչի քաղաքում գտնվող ֆոնդային բորսայի շենքի վրա կատարված ահաբեկչական հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, ևս 7 մարդ վիրավորվել է: Այս մասին տեղեկացնում է Geo TV հեռուստաընկերությունը:

Հաղորդվում է, որ 4 ահաբեկիչ շենքի մուտքի մոտ նռնակ է պայթեցրել և սկսել է անկանոն կրակ բացել ինքնաձիգներից: Դեպքի վայր ժամանած ուժայինները չեզոքացրել են բոլոր ահաբեկիչներին, վերջիններս սպանված են: Դեպքի ժամանակ մահացել է նաև երեք թիկնապահ և մեկ ոստիկան:

Բորսայի այցելուներին տարհանել են պահեստային ելքով:

Իրավապահների տվյալներով` այժմ շենքում ստուգումներ են իրականացվում:

Ահաբեկիչները հագնված են եղել այնպես, ինչպես հագնվում են ոստիկանները ծառայությունից ազատ ժամանակ: Նրանց մոտից առգրավվել են ԱԿ-47 ինքնաձիգներ, ձեռքի նռնակներ և այլ պայթուցիկ իրեր:

Տեսանյութն` այստեղ: