Դանիայի վարչապետը ԵՄ գագաթնաժողովի պատճառով 2-րդ անգամ է հետաձգել հարսանիքը

11:53 • 29.06.20

Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը հետաձգել է հաջորդ ամիս նախանշված հարսանիքը, որպեսզի մասնակցի Եվրոպական միության բյուջեի հարցով գագաթնաժողովին:

Ինչպես նշում է Al Arabiya-ն, վարչապետն այս մասին հայտնել է ինստագրամյան գրառմամբ՝ նշելով, որ ստիպված է հարսանիքն արդեն երկրորդ անգամ հետաձգել: Նախորդ դեպքը տեղի էր ունեցել անցած տարի՝ հունիսի հինգին նախանշված ընտրությունների պատճառով:
 
«Բրյուսելյան հանդիպումը կայանալու է հուլիսին (17-18)՝ շաբաթ օրը, այն օրը, երբ պետք է տեղի ունենար հարսանիքը: Ես պետք է մտածեմ աշխատանքիս և Դանիայի շահի մասին, ուստի՝ ևս մեկ անգամ ստիպված ենք փոխել ծրագրերը»,-նշել է Ֆրեդերիկսենը, որը նշանադրվել է 2017թ.:

Վարչապետը հույս է հայտնել, որ, «հավանաբար, կարող է հաջողության հասնել շուտ ամուսնանալու հարցում»: Բացի այդ, նա գովել է փեսացուին այդքան համբերատար լինելու համար: