Իտալիայում գորշ արջը երկու զբոսաշրջիկների վրա հարձակումից հետո մահապատժի է դատապարտվել
Իտալիայում գորշ արջը երկու զբոսաշրջիկների վրա հարձակումից հետո մահապատժի է դատապարտվել, գրում է Mirror-ը։
Անցյալ երկուշաբթի գորշ արջը Իտալիայի Տրենտինո կոմունայի Պելլեր լեռան վրա հարձակվել է 59-ամյա հոր և 28-ամյա որդու վրա։ Հաղորդվում է, որ նրանց հաջողվել է ճողոպրել, սակայն հարձակումից հետո Տրենտինոյի ղեկավար Մաուրիցիո Ֆուգատին արջի սպանությունը թույլատրելու մասին հրաման է ստորագրել։
Բնության համաշխարհային հիմնադրամի՝ արջի մահվան դատավճիռն արգելելու կոչով հրապարակված խնդրագիրը երկուշաբթի 21 000 ստորագրություն է հավաքել։
Նրանց հետ համամիտ է նաև Իտալիայի շրջակա միջավայրի նախարար Սերջիո Կոստան, որի խոսքով՝ կենդանին գուցե մայր է եղել, որը փորձել է պաշտպանել իր ձագերին։










