Բեյրութում անկարգությունները շարունակվում են. 1 ցուցարար հրազենային վնասվածք է ստացել

04:38 • 30.06.20

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում անհայտ անձը կրակ է բացել բողոքի ցույցի ժամանակ. 1 ցուցարար հրազենային վնասվածք է ստացել, բանակը գործողությունների է անցել՝ կարգ ու կանոն հաստատելու համար, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Լիբանանի բանակի հրամանատարությունը:

Թե՛ մայրաքաղաք Բեյրութում և թե՛ Լիբանանի բազմաթիվ այլ քաղաքներում անկարգությունները վերսկսվել են երկրում ֆինանսատնտեսական ճգնաժամի էլ ավելի խորացման հետևանքով, որի պատճառ են դարձել դոլարի նկատմամբ լիբանանյան արժույթի շարունակվող արժեզրկումն ու կտրուկ գնաճը:

Ցուցարարները փակում են ճանապարհներն ու պահանջում իշխանություններից անհապաղ կտրուկ քայլեր ձեռնարկել երկիրը տնտեսական փլուզումից փրկելու համար: