Գագիկ Ծառուկյանը վարակվել է կորոնավիրուսով

17:04 • 30.06.20

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Փաստորեն բարի մարդկանց ևս կորոնավիրուսը չի շրջանցում։ Առողջություն բոլոր վարակակիրներին»

Խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյան Tert.am-ի հետ զրույցում ասաց․ «Իմ տեղեկություններով, պարոն Ծառուկյանի մոտ կորոնավիրուսը հաստատվել է»։

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնջֆիաջյանի և Իվետա Տոնոյանի մոտ ևս հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն։