Չինաստանի խորհրդարանը հավանություն է տվել Հոնկոնգում ազգային անվտանգության մասին օրենքին
Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի` բարձրագույն օրենսդիր մարմնի մշտական հանձնաժողովը, հավանություն է տվել Հոնկոնգում ազգային անվտանգության մասին օրինագծին, հայտնել է South China Morning Post թերթը։
Նշվում է, որ փաստաթուղթն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ին՝ ՉԺՀ-ի ինքնիշխանության 23-րդ տարեդարձի օրը: Իրավական ակտի հաստատման օգտին քվեարկել են բարձրագույն օրենսդիր մարմնի բոլոր 162 անդամները:
Նոր օրենքը կոչված է պայքարելու «այն գործողությունների դեմ, որոնք սպառնում են Հոնկոնգում ազգային անվտանգությանը։ Նման սպառնալիքների թվում են անջատողականությունը, ահաբեկչությունը, պետական իշխանության խաթարումն ու օտարերկրյա հակաչինական ուժերի հետ դավադրությունը»։
Նախնական տվյալներով՝ փաստաթուղթը նախատեսում է ցմահ բանտարկության հնարավորություն՝ որպես առավելագույն պատժաչափ առավել լուրջ իրավախախտների համար:
Օրինագիծը քննարկման դեռևս առաջարկի փուլում քննադատության և դժգոհության տարափ էր առաջացրել Հոնկոնգի հակակառավարական ուժերի և մի շարք արևմտյան պաշտոնյաների շրջանում, որոնք կարծում են, որ այն խարխլում է հատուկ վարչական շրջանի ինքնավարությունը:










