Adidas-ը, Reebok-ը, Ford-ը և աշխարհահռչակ այլ ընկերություններ դադարեցնում են գովազդների տեղադրումը Facebook-ում և Instagram-ում
Adidas-ը, Reebok-ը, Ford-ը և մի շարք այլ հեղինակավոր ընկերություններ, միանալով Facebook-ի և Instagrami-ի դեմ բոյկոտի արշավին, դադարեցնում են իրենց գովազդները սոցիալական ցանցում, հաղորդում է CNBC-ին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մինչև հուլիսի վերջ գովազդների տեղադրումը ֆեյսբուքում դադարեցնելու են Adidas-ն ու Reebok-ը՝ նպատակ ունենալով թե՛ իրենց և թե՛ գործընկերների համար «անվտանգ շրջակայք ստեղծել և պահպանել», իսկ Ford-ը՝ առաջիկա 30-ին գովազդ չի տեղադրի՝ սոցցանցում իր ակտիվության արդյունավետությունը գնահատելու համար:
ԱՄՆ-ում ՏՏ ոլորտի առաջատար Hewlett-Packard (HP) ընկերությունն իր հերթին ևս դադարեցնում է գովազդների տեղադրումը Facebook-ում այնքան ժամանակ, մինչև սոցցանցում պաշտպանության ավելի հուսալի միջոցներ հայտնվեն: Գովազդային բոյկոտին են միանում նաև Clorox, Edgewell Personal Care, Conagra ընկերությունները, Denny's ռեստորանային ցանցը: Այս շարքում է նաև Microsoft-ը՝ դժգոհ է Facebook-ում գովազդների ցուցադրման քաղաքականությունից, քանի որ դրանք անցանկալի կոնտենտի հետ մեկտեղ են հայտնվում:
Ավելի վաղ այս սոցցանցերի դեմ բոյկոտի արշավին էին միացել North Face, Coca-Cola, PepsiCo, Unilever и Starbucks ընկերությունները:
Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ բոյկոտի հետևանքով Facebook-ի սեփականատեր Մարկ Ցուկերբերգը մոտ 7.2 միլիարդ դոլար է կորցրել:










