Գերմանիայի ոստիկանությունը մանկապիղծների խոշոր ցանց է բացահայտել

15:42 • 30.06.20

Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա երկրամասի ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը մանկապիղծների խոշոր ցանց է բացահայտել, հայտնում է DW-ն։

Ոստիկանության տվյալներով՝ այդ կազմակերպությանը կարող է մասնակից լինել մոտ 30 հազար մարդ։ Նրանք կասկածվում են երեխաների նկատմամբ մանկապղծության համար։

Այս պահին ամբողջ Գերմանիայում պարզվել է 70 մանկապիղծի ինքնությունը։

Հետաքննությունը սկսվել է 2019 թվականի հոկտեմբերին Քյոլն քաղաքի մերձակայքում 27-ամյա զինծառայողի ձերբակալությունից հետո։