Ճապոնիայի հարավ-արևմուտքում ավելի քան 70 հազար մարդ տարհանման է պատրաստվում

06:31 • 30.06.20

Ճապոնիայի Կյուսյու կղզու Կագոսիմա քաղաքում ավելի քան 70.000 մարդ պատրաստվում է տարհանվել սողանքի վտանգի պատճառով, հայտնում է РИА Новости-ն:

Սողանքի վտանգն առաջացել է առատ տեղումներից: Տարեցներն ու սահմանափակ կարողություններ ունեցողներն արդեն իսկ տարհանվում են քաղաքից:

Ճապոնիայի հարավ-արևմուտքում կրկին առատ տեղումներ են կանխատեսվում, մինչև հուլիսի 1-ը՝ օրական 200 մմ-ի սահմաններում, ինչը գետերի վարարման և սողանքների կարող է հանգեցնել: