Հոգնել եմ ամեն երեքշաբթի դատարան գալուց, ոչինչ չլսելուց, նիստն էլ հետաձգվի. այնպես արեք, որ հաջորդ նիստին կարգավորվեն այս հարցերը և բոլորը մասնակցեն. Յուրի Խաչատուրով

14:54 • 30.06.20

Հարգելի դատարան, առաջարկում եմ մի տարբերակ, որն իմ կարծիքով բոլորին ձեռնտու կլինի, եթե Դուք այն ընդունեք: Այս մասին Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին հայտարարեց մեղադրյալ Յուրի Խաչատուրովը:

«Ես առաջարկում եմ, որ հաջորդ նիստի համար կարգավորեք այն հարցերը, որ կարողանանք բոլորով՝ դատավարության բոլոր կողմերով, ներկա լինել, տեխնիկական հարցերն ապահովվեն, որովհետև ես արդեն հոգնել եմ ամեն երեքշաբթի գալ դատարան, նստել, ոչինչ չլսել ու դատական նիստն էլ հետաձգվի: Ցանկություն ունեմ, որ հաջորդ դատական նիստին բոլոր կողմերը ներկա լինեն և դատական պրոցեսը շարունակվի»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ պաշտպանական կողմը դատարանից պահանջել է ապահովել նիստերի դահլիճում սոցիալական հեռավորություն: