Ղրղզստանի փոխվարչապետը կորոնավիրուսով է վարակվել

13:10 • 30.06.20

Ղրղզստանի փոխվարչապետ Էրկին Ասրանդիևի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Փոխվարչապետն իրեն լավ է զգում և շարունակում է աշխատել ինքնամեկուսացման պայմաններում, տեղական լրատվամիջոցներին հղումով՝ գրում է eadaily.com-ը։

«Փոխվարչապետ Էրկին Ասրանդիևի կորոնավիրուսային վարակի անալիզը դրական պատասխան է ցույց տվել։ Այնուհանդերձ, Էրկին Ասրանդիևը շարունակում է աշխատել հեռավար ռեժիմով, հիվանդությունը նրա մոտ մեղմ է ընթանում: Նա իրեն լավ է զգում և համապատասխան բուժում է ստանում»,- ասված է հայտարարության մեջ, որտեղ նշվում է, որ Կառավարության աշխատակազմի ղեկավար Թաալայբեկ Թեմիրալիևը, մշակույթի, տեղեկատվության և զբոսաշրջության նախարար Ազամաթ Ժամանկուլովը, արդարադատության նախարար Մարատ Ջամանկուլովը և տրանսպորտի և ճանապարհների նախարար Ժանատ Բեյշենովը որպես կոնտակտային անձինք նույնպես ինքնամեկուսացման մեջ են գտնում։

Ավելի վաղ Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը ժամանել էր Մոսկվա՝ Հաղթանակի զորահանդեսին մասնակցելու, սակայն չէր կարողացել ներկա գտնվել միջոցառմանը, քանի որ ղրղզ առաջնորդի շրջապատից երկու անձի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել։