Վենեսուելայի նախագահը Եվրամիության դեսպանին երկիրը լքելու համար 72 ժամ է տվել

02:52 • 30.06.20

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Եվրամիության դեսպան Իզաբել Պեդրոսային 72 ժամ է տևել երկիրը լքելու համար, հաղորդում է РИА Новости-ն:

Twitter-ում հեռարձակված ելույթի ժամանակ Մադուրոն քննադատել է ԵՄ-ի կողմից Վենեսուելայի եւս 11 պաշտոնյայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու որոշումն ու հայտարարել, որ դրանից հետո ԵՄ դեսպանը պետք է հեռանա Կարակասից:

«Ես որոշել եմ Կարասում ԵՄ դեսպանին 72 ժամ տալ երկրից հեռանալու համար: Բավական է հանդուրժենք Եվրոպայի գաղութատիրությունը»,-հայտարարել է Մադուրոն: