Գյումրիում բնակելի տանը բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 14:07-ին, մարվել՝ 14:47-ին
15:57 • 30.06.20
Գյումրիում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 14:07-ին, մարվել՝ 14:47-ին: Այրվել են տան մանսարդային տանիքը (մոտ 90 քմ) և խորդանոցի տանիքը (մոտ 10 քմ)։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 30-ին, ժամը 13:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Կոմինտերնի փողոցի 2-րդ նրբանցքում այրվում է տուն։
Placeholder










