Պոմպեոն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կոչ է անելու երկարաձգել Իրանի նկատմամբ զենքի էմբարգոն

06:56 • 30.06.20

Հունիսի 30-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է անելու երկարաձգել Իրանի նկատմամբ զենքի էմբարգոն, որի ժամկետը մոտենում է ավարտին, հայտնում է РИА Новости-ն:

Մինչև այս ամերիկյան կողմը բազմիցս դեմ է արտահայտվել էմբարգոյի վերացմանը և հայտարարել, որ նման բան թույլ չի տալու:

ՄԱԿ-ի ԱԽ նիստում քննարկվելու է նաև Գլխավոր քարտուղարի 10-րդ զեկույցը ԱԽ թիվ 2231 բանաձևի իրագործման ընթացքի վերաբերյալ, որը ենթադրում էր Իրանի հետ միջուկային գործարքի կնքում՝ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի տեսքով: