Վենեսուելան պետական հեղաշրջման փորձին մասնակցելու համար մեղադրում է Իսպանիայի դեսպանին
Վենեսուելան, հնարավոր է, դիվանագիտական միջոցներ ձեռնարկի Կարակասում Իսպանիայի դեսպանի դեմ՝ դեսպանատան տարածքից Վենեսուելա ներխուժում նախապատրաստելու բանակցություններ վարելու պատճառով, որի նպատակը պետական հեղաշրջում իրականացնելն է եղել, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն:
«Առաջիկա ժամերին նորությունների սպասեք»,-նշել է Մադուրոն:
Հունիսի 3-ին Վենեսուելայի իշխանությունները հաղորդել էին, որ իրենց հաջողվել է կանխել Կոլումբիայից երկրի տարածք վարձկանների ներթափանցումը, որոնք նպատակ են ունեցել Կարակասում պետական հեղաշրջում իրականացնել: Ձերբակալվածների թվում եղել են ԱՄՆ-ի երկու քաղաքացի: Ձերբակալվածներից մեկը հարցաքննության արդյունքում պատմել է, որ մտադիր են եղել վերահսկողության տակ վերցնել օդանավակայանը, այդտեղ հասցնել նախագահ Մադուրոյին և տեղափոխել ԱՄՆ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը Վենեսուելայում ձերբակալված խմբի հետ որևէ առնչություն չունի, և եթե ներխուժման նման գործողություն նախատեսած լինեին, ապա դա չէին թաքցնի:










