Մեծ թվով ոստիկաններ Ամուլսար տանող ճանապարհին են. ուղիղ
Այսօր ֆեսբուքյան ուղիղ եթերի ժամանակ «Դեմ եմ Ամուլսարում հանքաարդյունաբերությանը» նախաձեռնության հեղինակ, Ջերմուկ քաղաքի բնակիչ Շիրակ Բունիաթյանը ներկայացրեց, որ վաղ առավոտից ինչ-որ մեքենաներ են մուտք գործել իրենց կազմավորած դիրքերից երկրորդում, որով նրանք փորձում են կանխել Ամուլսարի հանքի շահաոգրծումը: Բունիաթյանի խոսքով՝ հավաքվել է զորք, որը եկել է «Լիդիան Արմենիայի» հետ պայմանագիր կնքելուց հետո, այսինքն՝ «Պանտերա Սեքյուրիթի» փոխարեն տարածքն արդեն վստահվում է նոր եկած զորքին:
Ջերմուկ եկած Հասարակական կարգի անվտանգության հանցագործության դեմ պայքարի ծառայողը նշեց, որ այստեղ եկած ոստիկանների և զորքերի ծառայությունը պահնորդական ծառայությունն է: Ըստ նրա՝ այս զորքը պարտավոր է զենքով լինել, քանի որ կա գույքի խնդիր և ճիշտ պաշտպանել է պետք:
Նրա խոսքով՝ այս գործընթացի նպատակն այն է, որ համավարակի ընթացքում կազմված դիրքում մարդիկ չհավաքվեն, խոսք տվեց՝ համավարակից հետո քաղաքացիները կարող են գալ՝ հսկելու Ամուլսարը:
Նշվեց նաև, որ այս պարագայում սարը հսկվելու է «Լիդիան Արմենիա»-ի կողմից հատկացված տեխնիկայով, որին բնակիչները դեմ են:
Նշենք նաև, որ վեճ սկսվեց քաղաքացիների և ոստիկանների միջև: Քաղաքացին ոստիկանին խնդրեց չտեսանկարահանել, որից հետո ոստիկանները նրան առանձնացրին՝ նշելով, որ քաղաքացին իրավունք չունի ոստիկանին արգելել տեսանկարահանել և «արա»-ով դիմել:
Մանրամասները՝ տեսանյությում










