Ամուլսարի պահապանները թույլ չեն տալիս հանքը շահագործող ընկերության անձնակազմին տարածք մտնել. տեսանյութ

11:56 • 30.06.20

Այսօր ֆեսբուքյան ուղիղ եթերով «Դեմ եմ Ամուլսարում հանքաարդյունաբերությանը» նախաձեռնության հեղինակ, Ջերմուկ քաղաքի բնակիչ Շիրակ Բունիաթյանը ներկայացրեց, որ վաղ առավոտից ինչ-որ մեքենաներ են մուտք գործել իրենց կազմավորած դիրքերից երկրորդում: Դիրքերում հավաքվել է զորք, որը եկել է «Լիդիան Արմենիայի» հետ պայմանագիր կնքելուց հետո, այսինքն՝ «Պանտերա Սեքյուրիթի» փոխարեն տարածքն արդեն վստահվում է նոր եկած զորքին:

Ջերմուկցիները նշեցին,  որ դեմ են «Լիդիան Արմենիա»-ի կողմից հովանավորվող մեքենա կամ այլ սարքավորումներ մտնեն Ամուլսարի տարածք:

Ջերմուկ եկած Հասարակական կարգի անվտանգության հանցագործության դեմ պայքարի ծառայողը նշեց, որ հասկանում է բնակիչների և Ամուլսարի պահապանների խնդիրները, բայց համավարակի և արտակարգ դրության ընթացքում պետք է փոխհամաձայնության գալ:

Մանրամասները՝ տեսանյութում: