Ցուցարարներն աշխարհի ամենահարուստ մարդու տան դիմաց գիլյոտին են տեղադրել (լուսանկարներ, տեսանյութ)

11:24 • 30.06.20

 

Ցուցարարները խորհրդանշական գիլյոտին են տեղադրել աշխարհի ամենահարուստ մարդու՝ միլիարդատեր Ջեֆ Բեզոսի վաշինգտոնյան առանձնատան դիմաց՝ պահանջելով, որ վերջինս փակի իրեն պատկանող Amazon ընկերությունը:

Ինչպես նշում է Daily Mail-ը, համացանցում տարածվել է մի քանի տեսանյութ, որոնցում երևում է ֆրանսիացի հեղափոխականներին գլխատելու համար նախատեսված սարքի տեղադրումը: Գիլյոտինի դիմաց դրված է եղել պաստառ՝ հետևյալ գրությամբ. «Աջակցեք աղքատ համայնքներին, ոչ թե հարուստներին»:

Պարբերականը նկատում է, որ գիլյոտինի մոտ հավաքված ցուցարարները փոքրաթիվ են եղել: Նրանք բողոքել են, որ Amazon-ը ռասիստական վերաբերմունք է ցուցաբերում աշխատակիցների նկատմամբ և չի հարգում նրանց իրավունքները:

Նշվում է, որ 113 մլրդ դոլար կարողության տեր Բեզոսի՝ Վաշինգտոնում գտնվող առանձնատունը գնահատվել է 23 մլն դոլար և համարվում է քաղաքում ամենամեծը:

Activists set up a guillotine outside of Amazon CEO Jeff Bezos's D.C. homeVideos posted to Twitter showed protesters sitting down in the street outside the home