Թմրանյութի մատակարարը պատահաբար ոստիկաններին է հանձնել 600 000 ֆունտ ստերլինգ գնահատվող 8 կգ թմրանյութը

23:10 • 30.06.20

Բրիտանական Հայթոն քաղաքում թմրանյութ առաքողը սխալմամբ իրավապահներին է փոխանցել 600 000 ֆունտ ստերլինգ արժողությամբ թմրանյութի փաթեթը:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով տեղի աղբյուրին, թմրանյութի մատակարարը թմրամիջոցներով փաթեթն առաքել է տուն, որտեղ այդ պահին խուզարկություն էր իրականացվում: Կացարանի տիրոջը կասկածում էին հանցագործություն կատարելու մեջ:

Տուն ժամանած տղամարդը ոստիկաններին է հանձնել մանկական խաղալիքի պատկերով թղթով փաթեթավորված տուփը, որի ներսում իսկապես կային խաղալիքներ, սակայն ոչ միայն: Փաթեթում 8 կգ կոկաին է եղել, որի արժեքը գնահատվում է մինչև 600 000 ֆունտ:

Ոստիկանները ձերբակալել են 42-ամյա տղամարդուն, որին հասցեագրված է եղել փաթեթը: