Ստամբուլի փողոցներից մեկը կանվանակոչվի Ադրբեջանի պատվին

15:52 • 30.06.20

Ստամբուլի փողոցներից մեկը կանվանակոչվի Ադրբեջանի պատվին: Այս մասին apa.az կայքին տեղեկացրել են Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսարանից:

Հաղորդվում է, որ գլխավոր հյուպատոսության առաջարկով և նախաձեռնությամբ Սարըյերի շրջանային մեջլիսը որոշում է ընդունել «Ջենդերե» փողոցն անվանակոչել Ադրբեջանի պատվին: Պաշտոնական ընթացակարգերն ավարտելու համար այս որոշումն ընդգրկված է Ստամբուլի շրջանային մեջլիսի նիստի օրակարգում, որը տեղի կունենա հուլիսի 13-ին:

Սարըյեր շրջանում է գտնվում նաև Հեյդար Ալիևի անվան զբոսայգին: